Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

«Ակնթարթ» ֆոտոցուցահանդեսը՝ նվիրված «Ֆոտոլուրին»

«Ակնթարթ» ֆոտոցուցահանդեսը՝ նվիրված «Ֆոտոլուրին»
28.11.2017 | 20:05

Դեկտեմբերի 1-ին, ժամը՝ 19:00-ին, Հայկական բարեգործական ընդհանուր միությունում (ՀԲԸՄ) տեղի կունենա «Ակնթարթ» ֆոտոցուցահանդեսը՝ նվիրված «Ֆոտոլուր» լրատվական գործակալության գործունեության 15-ամյակին:

«Ֆոտոլուր» լրատվական գործակալությունը հիմնադրվել է 2002-ին հայտնի ֆոտոլրագրող Հերբերտ Բաղդասարյանի կողմից: Որպես Հայաստանի առաջին մասնավոր ֆոտոգործակալություն համագործակցել և համագործակցում է ինչպես տեղական առցանց և տպագիր, այնպես էլ արտասահմանյան լրատվամիջոցների հետ:

Ֆոտոցուցահանդեսի ընթացքում կներկայացվեն «Ֆոտոլուր» լրատվական գործակալության 15-ամյա գործունեության լավագույն կադրերն ու իրադարձությունները: Ֆոտոցուցահանդեսի մուտքն ազատ է: Այն կգործի մինչև դեկտեմբերի 4-ը:

Դիտվել է՝ 1260

Մեկնաբանություններ